Երևանում հոկտեմբերի 11-ին մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09։00-ից 15։00-ը, Երևանում մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի՝ կապված ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ։ Մասնավորապես, փակվելու են Ծիծեռնակաբերդի խճուղին, Բրազիլիայի հրապարակը, Աթենքի փողոցը, Ադմիրալ Իսակովի պողոտան, Հհհաղթանակի կամուրջը, Մեսրոպ Մաշտոցի պողոտան և այլ փողոցներ։ Վարորդներին խորհուրդ է տրվում նախապես պլանավորել երթուղիները և հետևել ճանապարհային նշաններին։

Հրապարակվել է՝ 10.10.2026

Թեմա՝ Տրանսպորտ