Վերին Լարսի անցակետում մոտ հազար բեռնատար է սպասում անցնելու հերթին

Ռուսաստանից Վրաստան Վրացական զինվորական ճանապարհով դուրս գալու համար սպասում է գրեթե հազար մեծատոննաժ ավտոմեքենա։ Այդ մասին իր Telegram-ալիքում հայտնել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։ Նրա տվյալներով՝ էլեկտրոնային հերթում 509 բեռնատար է, ևս 436-ը սպասում են կայանատեղիներում։ Վրացական զինվորական ճանապարհը և Անդրկովկասյան ավտոմայրուղին բաց են երթևեկության համար։ Այս երթուղին կարևոր է Հայաստանի համար, որը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի։ Վրաստանով են անցնում Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների զգալի ծավալներ։

Հրապարակվել է՝ 01.11.2026

Թեմա՝ Տրանսպորտ