Yandex Taxi-ն Հայաստանում 10 տարեկան է. մշտական վարորդների միջնորդավճարը կդառնա 1 դրամ

Yandex Taxi-ն Հայաստանում տասը տարի է՝ ինչ գործում է. ուղևորներին սկսել է սպասարկել 2016 թվականին։ Հոբելյանի առթիվ ընկերությունը հատուկ առաջարկ է պատրաստել այն վարորդների համար, որոնք ծառայության հետ համագործակցում են առաջին տարիներից և շարունակում են պատվերներ կատարել։ 2027 թվականի հունվարի 27-ը ներառյալ նրանց միջնորդավճարը յուրաքանչյուր ուղևորության համար կկազմի ընդամենը 1 դրամ։ Առաջարկից կարող են օգտվել առնվազն 4,8 գնահատական ունեցող վարորդները, որոնք տարվա մեջ գոնե 100 օր աշխատում են գծում։

Հրապարակվել է՝ 14.11.2026

Թեմա՝ Տրանսպորտ