Երևանի մետրոյում թույլատրվել է նկարահանումը

Երևանի մետրոյում թույլատրվել է նկարահանել տեսանյութեր և լուսանկարներ։ Մինչ այդ կայարաններում փակցված էին նկարահանումն արգելող ցուցանակներ։ Թույլտվության մասին հրամանն ուժի մեջ է մտել մի քանի օր առաջ։ Արգելվում է նկարահանել միայն գնացքների երթևեկության ուղիները և թունելները։ Կայարաններում տեղադրվել են նաև նոր գովազդային էկրաններ։

Հրապարակվել է՝ 14.11.2026

Թեմա՝ Տրանսպորտ