Հրազդանի կիրճում քարը հեռացրին ճանապարհից, երթևեկությունը վերականգնվեց

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16:43-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարար վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։ Երթևեկությունը վերականգնվել է երկու ուղղություններով։

Հրապարակվել է՝ 08.11.2026

Թեմա՝ Տրանսպորտ