Վրաստանում սահմանափակել են կցորդով բեռնատարների երթևեկությունը Ռուսաստանը Հայաստանին կապող ճանապարհին

Վրաստանում ժամանակավորապես սահմանափակել են կցորդով և կիսակցորդով ավտոմեքենաների երթևեկությունը Ռազմա-վրացական ճանապարհի Գուդաուրի և Կոբիի հատվածում։ Պատճառը ձյունն ու ցածր ջերմաստիճանն են։ Սահմանափակումը գործում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի 93-րդից մինչև 107-րդ կիլոմետրը։ Մյուս տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել առանց սահմանափակումների։ Ռազմա-վրացական ճանապարհն անցնում է Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով և Վլադիկավկազը կապում է Թբիլիսիի հետ։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակում կամ սահմանափակում են ձյան, սառցակալման և ձնահոսքի վտանգի պատճառով։

Հրապարակվել է՝ 07.11.2026

Թեմա՝ Տրանսպորտ