Հայաստանում նոր կենսաչափական անձնագրերի և քարտերի համակարգը գործարկվելու է նոյեմբերի 1-ից

Հայաստանում նոյեմբերի 1-ից գործարկվելու է նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգ։ Նոր համակարգի շրջանակում քաղաքացիները կսպասարկվեն նաև «Yerevan Mall»-ում և «Մեգամոլում» բացվող նոր գրասենյակներում։ Կենսաչափական քարտի արժեքը կլինի 5 950 դրամ, անձնագրինը՝ 28 650 դրամ։ Գործող անձնագրերը և քարտերն ուժի մեջ կմնան մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։

Հրապարակվել է՝ 14.10.2026

Թեմա՝ Տեխնոլոգիաներ