Թիմգրուփը Digitec-ում ներկայացնում է նոր թվային լուծումներ և հարթակներ

Թիմգրուփը Digitec տեխնոլոգիական միջոցառման ռազմավարական գործընկերն է։ Նոյեմբերի 20-ից 22-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում խումբն ազգային ցուցասրահում ներկայացնում է իր ընկերությունների նոր ծառայությունները՝ հեռահաղորդակցությունից և ֆինտեխից մինչև էներգետիկա, առևտուր և լոգիստիկա։ Team Telecom Armenia-ն ցուցադրում է Cosmo Ultra փաթեթը և Team Fleet հարթակը, Team Solutions-ը՝ Between հարթակը, Buy.am-ը՝ խմբային պատվերի հնարավորությունը։ Team Logistics-ը խոսում է Գերմանիայից Հայաստան շաբաթական բեռնափոխադրումների մասին։ Խմբի համահիմնադիր Հայկ Եսայանի խոսքով՝ տեխնոլոգիաները դյուրացնում են մարդկանց առօրյան և օգնում բիզնեսի զարգացմանը։

Հրապարակվել է՝ 21.11.2026

Թեմա՝ Տեխնոլոգիաներ