ՀԾԿՀ-ում SpaceX-ի ներկայացուցիչների հետ քննարկել են արբանյակային կապի զարգացումը

Նոյեմբերի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը և հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Ունանյանը հանդիպել են SpaceX ընկերության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել է Starlink-ի միջոցով Հայաստանում արբանյակային ֆիքսված լայնաշերտ ինտերնետ ծառայությունների մատուցումը և դրանց հետագա զարգացումը։ Առանձին ուշադրություն է դարձվել բաժանորդների սպասարկման որակի բարձրացմանը, այդ թվում՝ սպառողների դիմումներին ու բողոքներին արձագանքելու լրացուցիչ մեխանիզմներին։ Հանձնաժողովը ներկայացրել է նաև արբանյակային շարժական կապի ծառայությունների հասանելիության ապահովման իր տեսլականը։

Հրապարակվել է՝ 24.11.2026

Թեմա՝ Տեխնոլոգիաներ