Եգիպտոսում արբանյակները գետնի տակ թաղված 2600 տարեկան կառույց են հայտնաբերել

Եգիպտոսում արբանյակային պատկերների և էլեկտրատոմոգրաֆիայի օգնությամբ հայտնաբերել են մոտ 2600 տարեկան, գետնի տակ թաղված կառույց։ Այն գտնվում է Նեղոսի դելտայի Բուտո հնագիտական վայրում և վերաբերում է Սաիսյան ժամանակաշրջանին, երբ երկիրը կառավարում էր XXVI արքայատոհմը։ Արբանյակային տվյալները ցույց տվեցին մոտ 128 մետր երկարությամբ և 62 մետր լայնությամբ ձվաձև անոմալիա, իսկ երկրաֆիզիկական հետազոտությունն երեք-վեց մետր խորության վրա աղյուսե շինություն բացահայտեց։ Պեղումների ընթացքում գտել են կավե բեկորներ, հում աղյուսներ և բազմաթիվ կրոնական առարկաներ՝ Ուաջիթ, Անուբիս, Իսիդա և Հոր աստվածների ամուլետներ։ Կառույցը կարող էր փոքր տաճար լինել, սակայն նրա նշանակությունը դեռ հստակ չէ։

Հրապարակվել է՝ 22.11.2026

Թեմա՝ Տեխնոլոգիաներ