Երևանում կանցկացվի Digitec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսը

Նոյեմբերի 20-ից 22-ը Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում 21-րդ անգամ կանցկացվի Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումը՝ Digitec-ը։ Սպասվում է ավելի քան 200 ընկերության մասնակցություն, այդ թվում՝ Amazon, NVIDIA, Dell, Firebird և OpenAI։ Կժամանեն նաև միջազգային բանախոսներ, այդ թվում՝ Oculus-ի համահիմնադիր և USB-ի ստեղծողներից մեկը՝ Ջեք Մաքքոլին։ Ծրագրում են միջազգային կոնֆերանս, մեծ տեխնոլոգիական ցուցահանդես և B2B հանդիպումների առանձին գոտի։ Ցուցահանդեսի մուտքն ազատ է, իսկ միջազգային բանախոսներով կոնֆերանսին մասնակցելու համար անհրաժեշտ են առանձին տոմսեր։ Կազմակերպիչը UATE-ն է։

Հրապարակվել է՝ 16.11.2026

Թեմա՝ Տեխնոլոգիաներ