Երևանում կանցկացվի Secret Santa-ի ամենամասշտաբային միջոցառումը

Հայաստանում պատրաստվում է Secret Santa-ի ամենամասշտաբային միջոցառումը՝ Santa Connect Us նախագիծը, որը կմիավորի 160 ընկերությունների, բլոգերների և հայտնի մարդկանց։ Մասնակիցները վիճակահանությամբ կընտրեն միմյանց և կդառնան գաղտնի Սանտաներ. օրինակ՝ ընկերությունը կարող է բլոգերին նվիրել իր ծառայությունը կամ ապրանքը, իսկ բլոգերը՝ առաջարկել գովազդային տեղաբաշխում կամ համագործակցության այլ ձևաչափ։ Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին Park Bridge Restaurant & Music Hub-ում։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 1-ը, մանրամասների համար պետք է դիմել անմիջապես նախագծի կազմակերպիչներին։

Հրապարակվել է՝ 20.11.2026

Թեմա՝ Բիզնես և բացումներ