EasyPay-ն վերանվանվել է easy և թարմացրել իր տեսողական ինքնությունը

EasyPay ֆինանսական ծառայությունների ընկերությունն իրականացրել է ռեբրենդինգ։ Այսուհետ բրենդը կոչվում է easy, իսկ նրա տեսողական ինքնությունը լիովին թարմացվել է։ Փոփոխությունների հիմքում պարզության ձգտումն է. ամենօրյա ֆինանսական խնդիրների լուծումը պետք է հասանելի լինի բոլորին։ easy-ն ֆինանսական ծառայությունների էկոհամակարգ է, որտեղ կարելի է վճարել կոմունալ ծառայությունների, ինտերնետի և բջջային կապի համար, մարել վարկ, փոխանցել գումար, ձևակերպել ապահովագրություն, վճարել ավտոմեքենայի հարկերը կամ գնել տոմսեր։ Հասանելի է ավելի քան 1000 ծառայություն։ Վճարել կարելի է ինչպես առցանց՝ էլեկտրոնային դրամապանակի միջոցով, այնպես էլ կանխիկ՝ տերմինալներով, որոնք Հայաստանում ավելի քան 4000 են։ Ռեբրենդինգի շնորհանդեսն Երևանում անցկացվել է մեկօրյա կոնցեպտուալ ցուցահանդեսի ձևաչափով, իսկ ընկերությունը շուտով կնշի իր 12-ամյակը։

Հրապարակվել է՝ 17.11.2026

Թեմա՝ Բիզնես և բացումներ