Վրացի հայտնի ճարտարապետը Հայաստանի համար գինեգործարան է նախագծել
Վրացի հայտնի ճարտարապետ Գեորգի Խմալաձեն Հայաստանի համար գինեգործարանի նախագիծ է մշակել, որտեղ լանդշաֆտը դառնում է արտադրության մաս։ Khmaladze Architects բյուրոյի Armenia Winery աշխատանքը Architizer A+Awards 2026 միջազգային մրցանակաբաշխությունում հատուկ հիշատակման է արժանացել։ Մոտ 6 հազար քառակուսի մետր մակերեսով համալիրում կլինեն արտադրամասեր, համտեսի սրահներ, ռեստորան և բաց ամֆիթատրոն։ Արտադրությունը կազմակերպված է ձգողականության սկզբունքով. բերքն ընդունում են ամենավերևում, ավելի ցածր են խմորման և համտեսի սրահները, իսկ ներքևում՝ տակառների պահեստները։ Աստիճանաձև տանիքը կրկնում է լանջի թեքությունը և դառնում տեռասների շարք, որոնցով անցնում է հյուրերի հիմնական երթուղին։
Հրապարակվել է՝ 06.11.2026
Թեմա՝ Զբոսաշրջություն
- «Զվարթնոց» օդանավակայանում նոր ատրակցիոն է տեղադրվել
- Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված ուղղությունների շարքում է
- Yerevan Mall-ում Սև ուրբաթի շրջանակում նվերներով ավտոմատ են տեղադրել
- Flash ցանցը սև ուրբաթի շրջանակում GTA ոճի քվեստ է անցկացնում
- Երևանում դեկտեմբերի 18-ին, 19-ին և 25-ին կցուցադրվի նոր տարվա մանկական ներկայացում
- Կասկադի Bardo-ում հայտնվել են ֆրանսիական դանիշ նախաճաշեր
- ՀԾԿՀ-ում SpaceX-ի ներկայացուցիչների հետ քննարկել են արբանյակային կապի զարգացումը
- Երևանի սահադաշտը դեկտեմբերի 5-ին և 6-ին կվերածվի դիսկոտեկի