Խաշլամա

Խաշլամա
Խաշլամա

Խաշլաման հայկական ավանդական ուտեստ է՝ ոսկորով գառան միս, որը շերտերով շոգեխաշվում է կարտոֆիլի, լոլիկի, պղպեղի և կանաչու հետ՝ գարեջրով կամ արգանակով։ Միսն ոսկորի հետ կտրատեք խոշոր կտորներով, լվացեք և չորացրեք։ Աղ ու պղպեղ արեք։ Կարտոֆիլը մաքրեք։ Լոլիկն ու պղպեղը կտրատեք հաստ օղակներով, սոխը՝ կիսաօղակներով, սխտորը՝ բարակ շերտերով։ Հաստ պատերով կաթսայի հատակին շարեք կանաչու կեսը, ապա լոլիկի ու պղպեղի շերտ, վրան՝ կարտոֆիլը, իսկ դրա վրա՝ միսը։ Միսը ծածկեք մնացած լոլիկով, պղպեղով և կանաչով։ Լցրեք գարեջուր կամ արգանակ այնքան, որ հեղուկը հազիվ ծածկի միսն ու բանջարեղենը։ Հասցրեք եռման, ծածկեք կափարիչով և թույլ կրակի վրա շոգեխաշեք 45–50 րոպե։ Ավելացրեք սոխն ու սխտորը, ստուգեք աղը և շոգեխաշեք ևս 40–45 րոպե, մինչև միսը փափկի։ Մատուցեք տաք՝ թարմ կանաչով և լավաշով։

1,2 կգ ոսկորով գառան միս

6 հատ կարտոֆիլ

4 հատ լոլիկ

3 հատ բուլղարական պղպեղ

2 հատ սոխ

4 պճեղ սխտոր

1 փունջ թարմ կանաչի (համեմ, ռեհան, մաղադանոս)

500 մլ գարեջուր կամ արգանակ

ըստ ճաշակի աղ

0,5 թեյի գդալ աղացած սև պղպեղ

⏰ Հիշեցումներ: ծննդյան օրեր, ավտոմեքենա, փաստաթղթեր, գնումներ, կայքը կհիշեցնի։ Ստեղծել

g
goarmenia