Հարիսա

Հարիսան հայկական ավանդական ուտեստ է՝ ձավարից և հավի մսից եփված խիտ շիլա, որն երկար ժամեր եփում ու խառնում են, մինչև միսը լրիվ միանա ձավարին։ Մատուցում են հալած կարագով։ Ձավարը լվացեք և թրջեք ջրում մի քանի ժամ կամ ամբողջ գիշեր։ Հավը լցրեք ջրով, հասցրեք եռման, հանեք փրփուրը և եփեք մինչև փափկելը՝ մոտ 1,5 ժամ։ Հավը հանեք, արգանակը պահեք։ Միսն անջատեք ոսկորներից ու մաշկից։ Ձավարը լցրեք արգանակի մեջ, ավելացրեք միսը և եփեք թույլ կրակի վրա 4–5 ժամ՝ հաճախ խառնելով, որ չկպչի։ Անհրաժեշտության դեպքում ավելացրեք տաք արգանակ կամ եռման ջուր։ Եփելու ընթացքում ուժեղ խառնեք և ծեծեք զանգվածը փայտե գդալով, մինչև միսը թելիկների բաժանվի և ձավարի հետ դառնա խիտ, միատարր շիլա։ Աղ արեք ըստ ճաշակի։ Մատուցեք տաք՝ վրան հալած կարագ լցնելով։ Կողքին դրեք թթու։
2,5 կգ ամբողջական հավ
700 գ ձավար
5 լ ջուր
ըստ ճաշակի աղ
100 գ հալած կարագ