Սյունիք օդանավակայան

Սյունիք օդանավակայանը (IATA: KAP, ICAO: UDCK) գտնվում է Կապան քաղաքի հարևանությամբ և հանդիսանում է Հայաստանի հարավային դարպասը։ Օդանավակայանը կարևորագույն նշանակություն ունի Սյունիքի մարզի տրանսպորտային հասանելիության և տնտեսական զարգացման համար: 2020 թվականին այն ամբողջությամբ վերակառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ 2023 թվականից մեկնարկել են կանոնավոր ուղևորափոխադրումներն Երևան-Կապան-Երևան ուղղությամբ։ Այն ապահովված է ժամանակակից ուղևորային տերմինալով և անհրաժեշտ ենթակառուցվածքներով՝ առաջարկելով արագ, անվտանգ և հարմարավետ կապ մայրաքաղաքի հետ։

Սյունիք գյուղ, Սյունիքի մարզ

Airports