Շենգավիթ վարչական շրջան
Շենգավիթ, Հայաստանի մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը՝ զբաղեցնում է քաղաքի ստորին հարավ-արևմտյան անկյունը։ Ընդգրկում է Վերին Շենգավիթ, Ներքին Շենգավիթ, Վերին Չարբախ, Ներքին Չարբախ, Նորագավիթ, Նոր Կողբ, Աէրացիա, Նոր Խարբերդ թաղամասերը։ Սահմանակից է Երևանի էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն համայնքներին և Արարատի մարզին։ «Շենգավիթ»-ը հին բնակավայրի պատմական անվանումն է՝ կազմված «շեն» և «գավիթ» բառերից։ Շենգավիթը կարելի է անվանել «Երևանի օրրան»՝ իր խորը պատմական արմատների շնորհիվ․ այն առաջացել է Հայաստանի ամենանշանակալի նախապատմական վայրերից մեկի՝ Շենգավիթի հնավայրի հիմքի վրա, որը մոտավորապես 6000 տարեկան լիարժեք հին արևելյան քաղաք էր՝ ամրոց-պարիսպներով, իշխանության խորհրդանիշներով, մետաղագործական արհեստանոցներով և զարգացած կրոնական համակարգով։
Գարեգին Նժդեհի փողոց, 26, Երևան
City & Region