Սերգեյ Փարաջանովի թանգարան
Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թվականին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում կազմակերպված Սերգեյ Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո։ Այն Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից է։ Թանգարանը ներկայացնում է Փարաջանովի բազմազան գրական և գեղարվեստական ժառանգությունը։Թանգարանը գտնվում է ավանդական կովկասյան ոճի երկհարկանի կառույցում։ Թանգարանի հավաքածուն կազմում են մոտ 1600 ցուցանմուշներ, որոնց հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են՝ այդ թվում տարբեր պարագաներ, կոլաժներ, գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք Փարաջանովի կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին, անձնական իրերը։ Փարաջանովը խորհրդային իշխանությունների կամոք 15 տարի զրկվեց կինոարվեստից, որոնցից 1974-1978 և 1982 թվականներն անցկացրեց խիստ ռեժիմի ճամբարներում և բանտերում։ Թանգարանում ցուցադրվում են նաև չհրատարակված սցենարներ, լիբրետոներ և զանազան գեղարվեստական գործեր, որոնք Փարաջանովը ստեղծել է բանտում գտնվելու տարիներին։ Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն։
Փարաջանովի փողոց 1, Ձորագյուղի ազգագրական կենտրոն, Կենտրոն, Երևան
Museums & Galleries