Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը և Հայոց ազգագրության ու ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը հայ ժողովրդի հարատևման, արժանապատվության և հաղթական ոգու կարևորագույն խորհրդանիշներից են: Հուշահամալիրը հիմնադրվել է 1968 թվականին՝ 1918 թվականի Սարդարապատի հերոսական ճակատամարտի վայրում, որտեղ հայ ժողովուրդը կենաց ու մահու կռվում կանգնեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը՝ փրկվելով վերջնական բնաջնջումից և հիմք դնելով Հայաստանի Առաջին Հանրապետությանը: Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի և քանդակագործների կերտած տպավորիչ համալիրը, իր հզոր թևավոր ցուլերով ու զանգակատնով, փոխանցում է ազգային միասնության ուժը: Համալիրի տարածքում գործող թանգարանը, որն իր ճարտարապետությամբ հիշեցնում է միջնադարյան ամրոց, հանդիսանում է տարածաշրջանի խոշորագույն մշակութային կենտրոններից մեկը: Այստեղ պահպանվում և ցուցադրվում են ավելի քան 70,000 բացառիկ ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, ինչպես նաև ազատագրական պայքարի փառավոր էջերը:
Արաքս գյուղ, Արմավիրի մարզ
Museums & Galleries