Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարան
«Մարշալ Բաղրամյան» Երևանի մետրոպոլիտենի կայարան է Կենտրոն վարչական շրջանում։ Այն բացվել է 1981 թվականի մարտի 7-ին և գտնվում է Մարշալ Բաղրամյանի պողոտայի մոտ։ Կայարանը դուրս է գալիս Սիրահարների այգու հյուսիսարևմտյան հատված և գտնվում է Հայաստանի նախագահի նստավայրի, Ազգային ժողովի շենքի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մոտ։
Կենտրոն, Երևան
Metro & Public Transport