Կարեն Դեմիրճյանի թանգարան
Կարեն Դեմիրճյանի թանգարանը հիմնադրվել է 2001 թվականին՝ Հայաստանի կառավարության որոշմամբ։ Թանգարանի նպատակն է ուսումնասիրել և լուսաբանել Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը։ Թանգարանում պահվում են նրա անձնական արխիվը, աշխատանքային օրագրերը և բազմաթիվ հուշանվերներ։ Թանգարանի գործունեությունը ներառում է մշակութային, կրթական, գիտական և հրատարակչական ուղղություններ։ Այստեղ հաճախակի կազմակերպվում են թեմատիկ ցուցահանդեսներ և այլ մշակութային միջոցառումներ։
Փարպեցու փողոց, 7, Երևան
Museums & Galleries