Հայաստանում տեղումներ են սպասվում, նոյեմբերի 22-ին և 25-ին որոշ շրջաններում ուժեղ կլինեն

Նոյեմբերի 21-ի ցերեկը և 23-ի գիշերը Հայաստանի որոշ շրջաններում, իսկ նոյեմբերի 22-ին և 25-ին երկրի տարածքի զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում։ Նոյեմբերի 22-ին և 25-ին որոշ շրջաններում դրանք ուժեղ կլինեն։ Նոյեմբերի 23-ի ցերեկը, ինչպես նաև 24-ին և 26-ին տեղումներ չեն սպասվում։ Քամին հարավ-արևմտյան է, վայրկյանում 2-5 մետր, իսկ նոյեմբերի 21-ին, 22-ին, 24-ին և 25-ին տեղ-տեղ կարող է հասնել 20-25 մետրի։ Երևանում նոյեմբերի 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը և 25-ին ժամանակ առ ժամանակ անձրև է սպասվում։

Հրապարակվել է՝ 21.11.2026

Թեմա՝ Բնություն և էկոլոգիա