Երևանի Seasons պարկում դեկտեմբերի 1-ին կբացվի Ամանորի տոնածառը

Դեկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին, Երևանի Seasons պարկում (Դիանա Աբգարի անվան այգի) տեղի կունենա Ամանորի տոնածառի բացման արարողությունը։ Միջոցառման ընթացքում նախատեսված են մեծ համերգ, տոնավաճառ, երգեր և պարեր։ Տոնական մթնոլորտը պարկում կպահպանվի մինչև 2027 թվականի հունվարի 15-ը։ Ամանորյա միջոցառումներ են նախատեսված նաև քաղաքի այլ հատվածներում։

Հրապարակվել է՝ 06.11.2026

Թեմա՝ Մշակույթ և միջոցառումներ