Ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում կբացվի փոքր համերգասրահ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում ստեղծվում է նոր մշակութային հարթակ։ Նախկին «Օպերա-ակումբ»-ի տարածքում կգործի թատրոնի փոքր համերգասրահը։ Խորհրդանշական բացումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակի օրը։ Նոր համերգասրահը նախատեսված է կամերային համերգների, մանկական օպերային և բալետային ներկայացումների, ինչպես նաև տարբեր մշակութային միջոցառումների համար։

Հրապարակվել է՝ 26.10.2026

Թեմա՝ Մշակույթ և միջոցառումներ