«Ապագայից հետո» ցուցահանդեսը կբացվի Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում

Հոկտեմբերի 31-ին Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը։ Ցուցադրությանը ներկայացված են արվեստագետների հետազոտությունների հիման վրա ստեղծված աշխատանքներ, որոնք անդրադառնում են Վանաձորի «Արտեկ» ճամբարի ճարտարապետական ժառանգությանը։ Նախագծի հեղինակն ու ցուցահանդեսի համադրողը Սոնա Հովհաննիսյանն է, արվեստի մենեջերը՝ Մարիաննա Աջեմյանը։ Ծրագիրը ներառում է նաև ստեղծագործական աշխատարաններ և քննարկումներ համայնքի մասնակցությամբ։

Հրապարակվել է՝ 22.10.2026

Թեմա՝ Մշակույթ և միջոցառումներ