Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մի շարք տարածքներում ջրամատակարարումը կդադարեցվի հոկտեմբերի 21-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ի ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 22-ի ժամը 11:00 ջրամատակարարումը կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանում ամբողջությամբ, Աջափնյակ վարչական շրջանի մի շարք փողոցներում, Կոտայքի մարզի Զովունի, Պռոշյան, Քասախ գյուղերում և Եղվարդ քաղաքում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Նոր Երզնկա, Սաղմոսավան և Ուշի գյուղերում։

Հրապարակվել է՝ 21.10.2026

Թեմա՝ Քաղաք և շինարարություն