Հայաստանում վերականգնվում են 17 պատմամշակութային հուշարձան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում են 17 պատմամշակութային հուշարձանի վերականգնման աշխատանքներ։ Դրանց թվում են ՓԱրփիում գտնվող V դարի Ծիրանավոր եկեղեցին և Ամբերդի ամրոցը, Այգեշատի Թարգմանչաց եկեղեցին, Պտղնիի տաճարը և Կրասարի XIX դարի կամուրջը։ Նախարարության մասնագետները պարբերաբար այցելում են հուշարձանների տարածքներ՝ վերահսկելու աշխատանքների ընթացքը և խորհրդատվություն տրամադրելու համար։

Հրապարակվել է՝ 09.10.2026

Թեմա՝ Մշակույթ և միջոցառումներ