Յուրի Հովհաննիսյան

Յուրի Հովհաննիսյան
Յուրի Հովհաննիսյան

Միջուկային ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ում լրիվ անուն-ազգանունն է Յուրի Ցոլակի Հովհաննիսյան։ Նա ծնվել է 1933 թվականի ապրիլի 14-ին Դոնի Ռոստովում։ 1939 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, որտեղ անցկացրել է մանկությունն ու պատանեկությունը և ավարտել Երևանի Ֆելիքս Ձերժինսկու անվան դպրոցը։ Բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտում՝ ավարտելով այն 1956 թվականին։ 1963 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1970 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Համալսարանն ավարտելուց հետո Յուրի Հովհաննիսյանն աշխատանքի է անցել Ռուսաստանի Դուբնա քաղաքի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում՝ ակադեմիկոս Գեորգի Ֆլյորովի հիմնադրած միջուկային ռեակցիաների լաբորատորիայում։ 1971 թվականից ղեկավարել է ծանր միջուկների հետազոտման բաժինը, 1976-ից 1989 թվականներին զբաղեցրել է լաբորատորիայի փոխտնօրենի, 1989-ից 1997 թվականներին՝ տնօրենի, իսկ 1997 թվականից՝ գիտական ղեկավարի պաշտոնը։ Նա նաև Դուբնայի պետական համալսարանի միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչն է և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կիրառական միջուկային ֆիզիկայի գիտական խորհրդի նախագահը։ Գիտական գործունեության ընթացքում Յուրի Հովհաննիսյանը դարձել է գերծանր քիմիական տարրերի սինթեզի և միջուկային ֆիզիկայի ոլորտի առաջատար մասնագետներից մեկը։ 1970-ական թվականներին նա մշակել է սառը միաձուլման մեթոդ