Վիգեն Բադալյան

Հայ գործարար, տեխնոլոգիական ձեռնարկատեր, ներդրող, բարերար, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր և Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության պատվո հյուպատոս, ում լրիվ անուն-ազգանունն է Վիգեն Ռոմիկի Բադալյան։ Նա ծնվել է 1975 թվականի հունվարի 17-ին։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանում՝ 1991-ից 1995 թվականներին ուսանելով միջազգային բիզնեսի կառավարում։ Ձեռնարկատիրական գործունեությունը սկսել է 1989 թվականին՝ հոր՝ Ռոմիկ Բադալյանի և եղբոր՝ Վահե Բադալյանի հետ համատեղ ծավալելով առևտրային և միջնորդական աշխատանքներ, իսկ 1990-ական թվականների սկզբին մասնակցել է Հայաստանում առաջին մասնավոր բենզալցակայանի կառուցմանն ու վառելիքի ներմուծման և բաշխման ընկերության հիմնադրմանը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային հարթակների ոլորտում Վիգեն Բադալյանը եղբոր հետ 2003 թվականին հիմնադրել է «Վիվառո Բեթ» ընկերությունը, որը միջազգային շուկայում ներկայացված է «ՎիԲեթ» ապրանքանիշով։ 2010-ից 2012 թվականներին Մեծ Բրիտանիայում և Հայաստանում նրանք ստեղծել են «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերությունը, որտեղ Վիգեն Բադալյանը ստանձնել է համահիմնադրի և համանախագահի պաշտոնը՝ ղեկավարելով ընկերության գործառնական և տեխնոլոգիական ուղղությունները։ «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունների խումբը միավորում է միջազգային թվային և ծրագրային ապահովման մի շարք հարթակներ, այդ թվում՝ «ԲեթԿոնստրակտ», «ՖիդԿոնստրակտ», «Յուքրաֆթ», «Հուրի», «ՊանդաԷմԱր» և «Ֆասթեքս» էկոհամակարգերը՝ ունենալով ներկայացուցչություններ աշխարհի ավելի քան տասնվեց երկրներում։ Ֆինանսական և այլ տնտեսական ոլորտներում Վիգեն Բադալյանը հանդիսանում է 19