Վան Եղիազարյան

Երաժիշտ, երգիչ, կիթառահար, երգահան և «Նեմրա» ալտերնատիվ ռոք խմբի հիմնադիրն ու մենակատարը: Հանդիսանում է խմբի հեղինակային երգերի հիմնական մասի երաժշտության և խոսքերի հեղինակը: Երկու հազար տասներկու թվականի փետրվարի տասնյոթին Երևանում կրտսեր եղբոր՝ բաս կիթառահար Վասպուր Եղիազարյանի, ինչպես նաև Մարիաննա Կարակեյանի և Մարեկ Զաբորսկու հետ համատեղ հիմնադրել է «Նեմրա» ռոք խումբը: Խմբի երաժշտական ոճը համադրում է ալտերնատիվ ռոքը, ինդի ռոքը և հայկական ժողովրդական մեղեդիների մշակումները: Վան Եղիազարյանի հեղինակած և կատարած ստեղծագործությունների թվում են «Լաֆինգ Չայլդ», «Անձրև», «Ես ու դու», «Այնտեղ», «Մամբլ» և «Հմմ» ալբոմների երգերը, ինչպես նաև «Նարե», «Զիմ զիմ», «Գարուն ա» և «Ծիրանի ծառ» ժողովրդական երգերի ռոք մշակումները: Երկու հազար տասնութ թվականին խմբի կազմում մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: «Նեմրա» խմբի կազմում համերգային ծրագրերով հանդես է եկել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչպես նաև համագործակցել է «Սիսթեմ օֆ ը Դաուն» խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ: