Վահագն Տատրյան

Վահագն Տատրյան
Վահագն Տատրյան

Հայկական ծագմամբ ամերիկացի սոցիոլոգ, պատմաբան, ցեղասպանագետ, իրավագետ, պրոֆեսոր և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ում լրիվ անուն-ազգանունն է Վահագն Նորայրի Տատրյան։ Նա ծնվել է 1926 թվականի մայիսի 26-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ընտանիքում։ Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Ստամբուլի Մխիթարյան վարժարանում։ Հետագայում տեղափոխվել է Եվրոպա և բարձրագույն կրթություն ստացել Գերմանիայի Բեռլինի համալսարանում՝ ուսանելով մաթեմատիկա, Ավստրիայի Վիեննայի համալսարանում՝ փիլիսոփայության ոլորտում, և Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանում՝ միջազգային իրավունքի ուղղությամբ։ 1954 թվականին ԱՄՆ-ի Չիկագոյի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով սոցիոլոգիայի գիտությունների դոկտորի աստիճան։ Ակադեմիական և դասախոսական գործունեության ընթացքում Վահագն Տատրյանը դասավանդել է ԱՄՆ-ի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանում և Նյու Յորքի պետական համալսարանի Ջենեսեոյի քոլեջում՝ որպես սոցիոլոգիայի պրոֆեսոր, ինչպես նաև հանդես է եկել որպես հրավիրված պրոֆեսոր Հարվարդի համալսարանում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում և Դյուկի համալսարանում։ Տիրապետելով հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին, թուրքերենին և օսմաներենին՝ նա տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է օսմանյան, գերմանական, ավստրիական, բրիտանական, ամերիկյան և հայկական արխիվային փաստաթղթերը։ Վահագն Տատրյանը հանդիսանում է Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության և համեմատական ցեղասպա