«Սիսթեմ օֆ ը Դաուն»

Ամերիկահայ ռոք խումբ, որը հիմնադրվել է հազար ինը հարյուր իննսունչորս թվականին Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում: Խմբի բոլոր չորս անդամները հայկական ծագում ունեն՝ գլխավոր վոկալիստ և ստեղնաշարահար Սերժ Թանկյանը, կիթառահար և վոկալիստ Դարոն Մալաքյանը, բաս կիթառահար Շավո Օդաջյանը և հարվածային գործիքներ նվագող Ջոն Դոլմայանը: Խմբի երաժշտական ոճը համադրում է ալտերնատիվ մետալը, նյու մետալը, հարդ ռոքը, պրոգրեսիվ ռոքը և հայկական ժողովրդական երաժշտության տարրերը: Խումբը ձևավորվել է «Սոյլ» երաժշտական նախագծի հիման վրա, որտեղ հանդես էին գալիս Սերժ Թանկյանն ու Դարոն Մալաքյանը: Խմբի անվանումը վերցվել է Դարոն Մալաքյանի գրած «Վիքթիմս օֆ ը Դաուն» բանաստեղծությունից: Հազար ինը հարյուր իննսունյոթ թվականին Ջոն Դոլմայանը փոխարինել է նախկին հարվածային գործիքներ նվագող Անդրանիկ Խաչատրյանին՝ ձևավորելով խմբի հիմնական կազմը: Իր գործունեության ընթացքում խումբը թողարկել է հինգ ստուդիական ալբոմ՝ «Սիսթեմ օֆ ը Դաուն» հազար ինը հարյուր իննսունութ թվականին, «Թոքսիսիթի» երկու հազար մեկ թվականին, «Սթիլ դիս ալբոմ» երկու հազար երկու թվականին, ինչպես նաև «Մեզմերայզ» և «Հիպնոթայզ» կրկնակի ալբոմները երկու հազար հինգ թվականին: Այս ալբոմները վաճառվել են ավելի քան քառասուն միլիոն օրինակով ամբողջ աշխարհում, իսկ երեք ալբոմ գլխավորել է ամերիկյան «Բիլբորդ» հիթ շքերթը: Երկու հազար վեց թվականին խումբն արժանացել է «Գրեմմի» մրցանակի «Բի Ուայ Օ Բի» երգի համար՝ լավագույն հարդ ռոք կատարում անվանակարգում: «Սիսթեմ օֆ ը Դաուն» խմբի ստեղծագործությունները, այդ թվում՝ «Չոփ Սուի», «Աերիալս», «Թոքսիսիթի» և «Հոլի Մաունթինս» երգերը, անդրադառնու