Սիլվի Վարդան

Սիլվի Վարդան
Սիլվի Վարդան

Հայկական ծագմամբ ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի, ում ծննդյան անուն-ազգանունն է Սիլվի Ժորժի Վարդան։ Նա ծնվել է 1944 թվականի օգոստոսի 15-ին Բուլղարիայի Իսկրեց գյուղում՝ ծագումով հայ Ժորժ Վարդանի և հունգարա-հրեական արմատներ ունեցող Իլոնա Մայերի ընտանիքում. նրա ավագ եղբայրը երաժիշտ և կոմպոզիտոր Էդի Վարդանն էր։ 1952 թվականի դեկտեմբերին ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա և հաստատվել Փարիզում, որտեղ Սիլվին սովորել է Վիկտոր Հյուգոյի և Էլեն Բուշեի անվան լիցեյներում։ Երաժշտական գործունեությունը Սիլվի Վարդանը սկսել է 1961 թվականին՝ երգիչ Ֆրենկի Ջորդանի հետ ձայնագրելով իր առաջին սինգլը և նույն թվականին առաջին անգամ ելույթ ունենալով Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում։ 1960-ական թվականներին նա դարձավ ֆրանսիական «յե-յե» երաժշտական ուղղության առաջատար ներկայացուցիչներից մեկը՝ թողարկելով «Իմ բոլոր ընկերները», «Ամենագեղեցիկը պարելու համար», «Ինչպես տղա», «Անդիմադրելիորեն» և «Մարիցա» հանրահայտ երգերը։ Ավելի քան վեց տասնամյակ տևած բեմական գործունեության ընթացքում նա ձայնագրել է ավելի քան հազար երգ, թողարկել տասնյակ ստուդիական ու համերգային ալբոմներ և վաճառել շուրջ քառասուն միլիոն ձայնասկավառակ ամբողջ աշխարհում։ Համերգային շրջագայություններով Սիլվի Վարդանը հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Կանադայում, Հարավային Ամերիկայում և Բուլղարիայում՝ պարբերաբար ելույթ ունենալով Փարիզի «Օլիմպիա» դահլիճում և Կոնգրեսների պալատում։ 1965 թվականին նա ամուսնացել է ֆրանսիացի ռոք երգիչ Ջոնի Հոլիդեյի հետ, որի հետ ունեցել է բազմաթիվ համատեղ համերգային ծրագրեր և ձայնագրություններ, իսկ 1984 թվականին ամուսնացել է