Սամվել Քոչարյանց

Հայ կոնստրուկտոր, ինժեներ-էլեկտրիկ, միջուկային զենքի առաջատար մշակող, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ և Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, ում լրիվ անուն-ազգանունն է Սամվել Գրիգորի Քոչարյանց։ Նա ծնվել է 1909 թվականի հունվարի 7-ին Նոր Բայազետում՝ բազմազավակ ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո ուսանել է Երևանի պետական համալսարանում, իսկ 1930 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ 1933 թվականին ընդունվել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի էլեկտրաֆիզիկայի ֆակուլտետ, ավարտել է այն 1937 թվականին՝ ստանալով ինժեներ-էլեկտրիկի որակավորում, իսկ 1941 թվականին պաշտպանել է տեխնիկական գիտությունների թեկնածուի ատենախոսությունը և դասախոսել նույն ինստիտուտում։ Գիտական և կոնստրուկտորական պրոֆեսիոնալ գործունեությունը Սամվել Քոչարյանցը կապել է Խորհրդային Միության միջուկային ծրագրի ստեղծման ու զարգացման հետ։ 1945 թվականին հատուկ գիտատեխնիկական հանձնարարությամբ գործուղվել է Գերմանիա, իսկ 1947 թվականի սեպտեմբերից աշխատանքի է անցել Արզամաս-16 գաղտնի գիտահետազոտական կենտրոնում՝ ստանձնելով ավտոմատիկայի համակարգերի գիտակոնստրուկտորական բաժնի ղեկավարի պաշտոնը։ 1959-ից 1990 թվականներին նա զբաղեցրել է Փորձարարական ֆիզիկայի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտորի պաշտոնը՝ ղեկավարելով ռազմավարական հրթիռային համալիրների միջուկային և ջերմամիջուկային մարտագլխիկների մշակման աշխատանքները։ Նրա անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ նախագծվել ու փորձարկվել են ԽՍՀՄ առաջին ատոմային և ջրածնային ռումբերի ավտոմատիկայի և պայթեցման կառավարման համակարգերը,