Նարե Քերոբյան

Նարե Քերոբյան
Նարե Քերոբյան

Նարե Վահանի Քերոբյանը, ով հանդես է գալիս Նարե բեմական անվամբ, հայ երգչուհի է: Նա ներկայացրել է Հայաստանը Մանկական Եվրատեսիլ երկու հազար քսանվեց երգի մրցույթում Բու երգով և դարձել մրցույթի հաղթող՝ Հայաստանին բերելով երրորդ հաղթանակը: Նարե Քերոբյանը ծնվել է երկու հազար տասներեք թվականի օգոստոսի տասներկուսին Երևանում՝ գործարար, մաթեմատիկոս և Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի և Մարիամ Հարությունյանի ընտանիքում: Նա ունի մեկ քույր և երեք եղբայր: Երգել սկսել է հինգ տարեկան հասակից և մինչև մրցույթին մասնակցելը հանդես է եկել մյուզիքլներում ու հեռուստատեսային տարբեր ծրագրերում: Երկու հազար քսանվեց թվականի սեպտեմբերի քսաներեքին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Նարեն կներկայացնի Հայաստանը Մանկական Եվրատեսիլ երկու հազար քսանվեց երգի մրցույթում: Նա ընտրվել էր բաց լսումների արդյունքում, որոնց մասնակցել էին հարյուրից ավելի դիմորդներ, և սա նրա չորրորդ փորձն էր մրցույթի ազգային ընտրության փուլում: Մրցութային Բու երգի հեղինակներն են Գրիգոր Կյոկչյանը և Լիլիթ Նավասարդյանը: Երգը կատարվում է հայերեն և անգլերեն լեզուներով ու անդրադառնում է մանկական վախերին՝ խաղերի և երևակայության պատկերների միջոցով: Երկու հազար քսանվեց թվականի հոկտեմբերի քսանչորսին Մալթայի Տա Կալի քաղաքում կայացած եզրափակիչ փուլում Նարե Քերոբյանը հավաքեց երկու հարյուր երկու միավոր՝ ստանալով հարյուր երեք միավոր ազգային ժյուրիներից և իննսունինը միավոր առցանց քվեարկությունից, և զբաղեցրեց առաջին հորիզոնականը: