Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է մոտավորապես 362 թվականին Տարոն գավառի Հացեկաց գյուղում՝ ազնվական Վարդանի ընտանիքում։ Նա ստացել է հելլենիստական հիանալի կրթություն, տիրապետել է հունարենին, ասորերենին, պարսկերենին և վրացերենին։ Երիտասարդ տարիքում Մաշտոցը տեղափոխվել է Վաղարշապատ մայրաքաղաք և ծառայության անցել հայոց արքունիքում՝ դառնալով դպիր և զինվորական։ Այնուհետև նա հրաժարվել է աշխարհիկ կյանքից, ընդունել է վանականություն և իր աշակերտների հետ մեկնել Գողթն գավառ, որտեղ զբաղվել է քրիստոնեական քարոզչությամբ։ Այս շրջանում նա հասկացել է, որ առանց սեփական գրերի հնարավոր չէ պահպանել ժողովրդի ինքնությունն ու քրիստոնեական հավատքը։ Հայոց գրերի ստեղծման գործը սկսվել է Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթև կաթողիկոսի պետական աջակցությամբ։ Նախնական շրջանում փորձեր են արվել կիրառել հին Դանիելյան գրերը, սակայն դրանք չեն համապատասխանել հայերենի հնչյունական համակարգին։ Այդ պատճառով Մաշտոցն իր աշակերտների հետ մեկնել է Ասորիքի մշակութային կենտրոններ՝ Եդեսիա և Սամոսատ։ Մանրակրկիտ հետազոտություններից հետո 405 թվականին Եդեսիայում նա ստեղծել է հայոց այբուբենը։ Նա դասավորել է տառերը, տվել դրանց անուններն ու թվային արժեքները, իսկ Սամոսատում հույն գեղագիր Հռոփանոսի հետ միասին կատարելագործել է տառերի գրչության ձևերը։ Հայրենիք վերադառնալուց հետո Մաշտոցը և Սահակ Պարթևը հիմնադրել են առաջին հայկական դպրոցները և սկսել հսկայական թարգմանչական գործունեություն։ Առաջին նախադասությունը, որ թարգմանվել է հայերեն, Աստվածաշնչի Առակաց գրքից էր՝ Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։ Մաշտոցը նաև հանդիսանում է հայ հոգևոր եր