Կարեն Վարդանյան

Կարեն Վարդանյան
Կարեն Վարդանյան

Կարեն Վարդանյանը հայ հասարակական և քաղաքական գործիչ է, ինժեներ և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպիչ: Նա երկար տարիներ ղեկավարել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և նախաձեռնել է Հայաստանում տեխնոլոգիական կրթության, ռոբոտաշինության և ստարտափ էկոհամակարգի զարգացման մի շարք ծրագրեր: Վարդանյանը ծնվել է հազար ինը հարյուր վաթսուներեք թվականի նոյեմբերի երեսունին Երևանում: Հազար ինը հարյուր ութսունվեց թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով հիդրոինժեների մասնագիտություն: Երկու հազար ինը թվականին դասընթաց է անցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցում: Արցախյան շարժման առաջին օրերից զբաղվել է ակտիվ հասարակական և քաղաքական գործունեությամբ, իսկ հազար ինը հարյուր ութսունութ թվականի հունիսին համախոհների հետ հիմնադրել է Սահմանադրական իրավունք միություն կուսակցությունը և ընտրվել ղեկավար խորհրդի կազմում՝ որպես արտաքին կապերի պատասխանատու: Նրա նախաձեռնությամբ և մասնակցությամբ են կազմակերպվել Արցախի վերամիավորման մասին որոշման և Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման գործընթացները: Երկու հազար երկուսից երկու հազար հինգ թվականներին աշխատել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի փոխտնօրեն, ապա ղեկավարել է Հայաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչությունը: Երկու հազար յոթ թվականից մինչև մահը զբաղեցրել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, իսկ երկու հազար տասնինը թվականից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գոր