Հրանտ Միքայելի Վարդանյան

Հրանտ Միքայելի Վարդանյանը հայ գործարար է, արդյունաբերող, տնտեսագետ և բարերար: Նա Հայաստանի խոշորագույն արդյունաբերական միավորումներից մեկի՝ Գրանդ Հոլդինգի հիմնադիրն է և տեղական արտադրության վերականգնման ու զարգացման նախաձեռնողներից մեկը: Նրա գործունեությունն ուղղված է եղել Հայաստանում արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկմանը, աշխատատեղերի ստեղծմանը, գյուղատնտեսական մթերումների կազմակերպմանը և սոցիալական ծրագրերի իրականացմանը: Հրանտ Վարդանյանը ծնվել է հազար ինը հարյուր քառասունինը թվականի հունվարի քսաներեքին Երևանում՝ աշխատավորի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է Երևանի Կիրովի անվան թիվ տասներկու միջնակարգ դպրոցում, որն ավարտել է հազար ինը հարյուր վաթսունվեց թվականին: Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետ՝ մասնագիտանալով սննդի արդյունաբերության մեքենաների և ապարատների գծով, և ավարտել է այն հազար ինը հարյուր յոթանասուներկու թվականին: Հետագայում ստացել է նաև տնտեսագիտական կրթություն և պաշտպանել է ատենախոսություն՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի փորձարարական ծխախոտի կոմբինատում՝ որպես ինժեներ տեխնոլոգ: Հազար ինը հարյուր ութսունչորս թվականին նշանակվել է այդ կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ և աշխատել այդ պաշտոնում մինչև հազար ինը հարյուր իննսունմեկ թվականը: Խորհրդային Միության փլուզումից և տնտեսական ճգնաժամից հետո՝ հազար ինը հարյուր իննսունվեց թվականին, Հրանտ Վարդանյանը ձեռնամուխ է եղել հայրենական արտադրության վերականգնմանը և հիմնադրել է Գրանդ Տոբ