Արթուր Գրիգորյան

Կոմպոզիտոր, երգահան, պրոդյուսեր, Հայաստանի Երգի պետական թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ: Նա հեղինակել է հարյուրավոր երգեր, մյուզիքլներ, մանկական երաժշտական ներկայացումներ և կազմակերպել է բազմաթիվ հանրապետական ու միջազգային երաժշտական փառատոներ և մրցույթներ: Ծնվել է հազար ինը հարյուր հիսունութ թվականի հուլիսի երեսունմեկին Երևանում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում: Հազար ինը հարյուր յոթանասունյոթ թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանի տեսական բաժինը, ապա ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում և Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտում: Աշխատանքային գործունեության վաղ շրջանում հանդես է եկել որպես մենակատար և կոնցերտմայստեր մի շարք էստրադային անսամբլներում, իսկ հազար ինը հարյուր ութսունչորսից հազար ինը հարյուր իննսուներկու թվականներին ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը: Հազար ինը հարյուր իննսունչորս թվականին հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որտեղ կրթվել և բեմական գործունեություն են սկսել ժամանակակից հայկական էստրադայի տասնյակ կատարողներ: Նրա հեղինակած հայտնի ստեղծագործությունների թվում են «Կյանք ու կռիվ», «Հայաստան», «Արցախ», «Մայրիկ», «Իմ ընկեր», «Ինչու» և «Հայի աչքեր» երգերը: Հանդիսացել է «Ասուպ», «Կանաչ գոտի», «Այո», «Յոթանասունյոթ» և «Ընծա» երաժշտական նախագծերի և մրցույթների հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը: Երկու հազար ինը թ