Հայկական ավանդույթները և սովորույթները
Հայկական ավանդույթները և սովորույթները մեր ազգի հոգևոր դիմագիծն են։ Դրանք գալիս են շատ հին ժամանակներից և օգնում են մեզ պահպանել մեր տեսակը։ Մեր ամենակարևոր սովորույթներից մեկը հյուրընկալությունն է։ Հայ մարդու համար հյուրը Աստծո պատգամավորն է։ Երբ տուն հյուր է գալիս տանտերը սեղանին է դնում իր ունեցած ամենալավ ուտելիքները։ Մենք ունենք շատ գեղեցիկ ավանդական տոներ որոնք նշում ենք մեծ ուրախությամբ։ Օրինակ Տրնդեզի ժամանակ մարդիկ կրակ են վառում և թռչում վրայով որպեսզի վատ բաները այրվեն և հեռանան։ Սուրբ Սարգսի տոնին երիտասարդները աղի բլիթ են ուտում որ երազում տեսնեն իրենց ապագա կեսին։ Վարդավառը տարվա ամենաուրախ տոնն է երբ բոլորը իրար վրա ջուր են լցնում և մաքրվում։ Շատ հետաքրքիր են նաև մեր հարսանեկան ավանդույթները։ Հարսանիքի ժամանակ քավորը ամենակարևոր մարդն է որը միշտ կանգնած է նորապսակների կողքին։ Հարսի և փեսայի ուսերին լավաշ են գցում որպեսզի նրանց կյանքը լինի բարեկեցիկ և առատ։ Նաև նրանց մայրերը մեղր են տալիս որ նրանց խոսքը քաղցր լինի։ Մեր մյուս լավ սովորույթը մեծերին հարգելն է։ Ընտանիքում տարեց մարդկանց խոսքը միշտ լսում են և ընդունում որպես օրենք։ Նորածին երեխային քառասուն օր ցույց չեն տալիս օտար մարդկանց որպեսզի պահպանեն չար աչքից։ Այս բոլոր սովորույթները փոխանցվում են ծնողներից երեխաներին։ Դրանք մեր կյանքը դարձնում են ավելի գունեղ և իմաստալից։ Երբ մենք պահպանում ենք մեր ավանդույթները մենք հարգում ենք մեր նախնիներին և ուժ ենք տալիս մեր արմատներին։