Հայկական գորգագործություն պատմությունից

Գորգագործությունը շատ հին պատմություն ունի: Նրանով զբաղվել են դեռևս մ.թ.ա 3 – րդից 2 – րդ հազարամյակներում: Գիտական պարզաբանում կա, որ գորգագործությամբ զբաղվել են բոլոր խաշնարած ժողովուրդները, ովքեր ապրել են խիստ ցուրտ ձմռան և շատ շոգ ամռան պայմաններում: Դրանք հիմնականում Առաջավոր, Միջին և Կենտրոնական Ասիայում, ապրող ժողովուրդներն են, այդ թվում նաև հայերը: Գորգը բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք է։ Ծառայել է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր: Գործվել են բրդի, վուշի, մետաքսի և բամբակյա թելերից: Առանց խավի գորգերը հայերի մոտ կարպետ են կոչվել: Վաճառականներից այդ անունը անցել է Եվրոպա, և եվրոպացիները բոլոր տեսակի գորգերին կարպետ են ասում: Գորգին երբեմն խալի կամ քալի (կալի) էլ են ասում: Արաբ պատմիչները դա բացատրում են նրանով, որ Էրզրումը (Կարինը) գորգագործական խոշոր կենտրոն է եղել, որտեղի արտադրանքը արաբ վաճառականները գնել ու վաճառել են այլ երկրներում: Եվ, քանի որ արաբները Կարինին Քալին կամ Խալին են կոչել, դրանից էլ առաջացել է խալի անվանումը: Գորգարվեստին վերաբերող մեզ հայտնի ամենահայտնի նմուշը Պազիրիկ կոչվող գորգն է։ Ք.ա. 5-րդ դարով թվագրվող արվեստի այս գործը հայտնաբերվել է 1949 թ.՝ Լեռնային Ալթայի Պազիրիկ կուրգանի դամբարաններից մեկում։ Այն շուրջ 25 դար մնացել է սառած դամբարանում: Գորգը հայտնաբերած Սերգեյ Ռուդենկոն գտնում էր, որ այն գործվել է Արարատյան (Վանի) թագավո