Հայոց Այբուբեն
Մարդկության պատմության ընթացքում քիչ են այն գյուտերը, որոնք կարող են փոխել մի ամբողջ ազգի ճակատագիր։ Հայ ժողովրդի համար այդպիսի բախտորոշ ու սրբազան երևույթ դարձավ հայոց այբուբենի ստեղծումը։ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի հանճարով ծնված տառերը ոչ միայն հնչյունների գրային պատկերներ են, այլև հայ ինքնության, մշակույթի և հարատևման հզորագույն վահանը։ Այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանը բաժանված էր երկու հզոր կայսրությունների միջև, հայոց գիրը դարձավ այն հոգևոր հայրենիքը, որը միավորեց ազգը և փրկեց ձուլումից։ V դարի սկզբին Հայաստանը կանգնած էր լրջագույն մարտահրավերների առաջ։ 387 թվականին երկիրը բաժանվել էր Բյուզանդիայի և Սասանյան Իրանի միջև։ Թեև հայերը 301 թվականին ընդունել էին քրիստոնեությունը, սակայն եկեղեցական արարողությունները կատարվում էին հունարենով կամ ասորերենով, ինչը հասարակ ժողովրդի համար անհասկանալի էր։ Ազգային գիր ունենալու գաղաղափարը դարձավ պետական ու հոգևոր հրամայական։ Այս վեհ գործը ստանձնեց Մեսրոպ Մաշտոցը՝ հայոց արքա Վռամշապուհի և կաթողիկոս Սահակ Պարթևի անվերապահ աջակցությամբ։ Երկարատև որոնումներից, տարբեր երկրներ ճամփորդելուց և հայերենի հնչյունական համակարգը խորապես ուսումնասիրելուց հետո, Մաշտոցը ստեղծեց 36 հանճարեղ տառերը, որոնք կատարելապես արտահայտում էին մեր լեզվի բոլոր հնչյունները։ Մաշտոցյան այբուբենն աչքի է ընկնում իր բացառիկ կատարելությամբ. յուրաքանչյուր հնչյունի համապատասխանում է մեկ տառ՝ մեկ հնչյուն, մեկ գիր սկզբունքով, ինչը ժամանակի աշխարհի գրային համակարգերում եզակի երևույթ էր։ Սկզբնական 36 տառերն ունեին նաև խորը հոգևոր իմաստ։ Այբուբենը սկսվում է «Ա» տառով, որը