Արմենակ Խանփերյանց

Արմենակ Խանփերյանց
Արմենակ Խանփերյանց

Հայ ռազմական գործիչ, զորավար, ավիացիայի մարշալ, Խորհրդային Միության ռազմաօդային ուժերի հիմնադիրներից և կազմակերպիչներից մեկը, ով պատմության մեջ հայտնի է նաև Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակով անուն-ազգանունով։ Նա ծնվել է 1902 թվականի հունվարի 7-ին Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի Մեծ Թաղեր գյուղում՝ Արտեմ Խանփերյանցի և Գյուլնարա Խանփերյանցի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվելով հորից՝ մեկնել է Բաքու, աշխատել նավթահանքերում և 1917 թվականի վերջին ընդգրկվել է Կարմիր գվարդիայի շարքերում։ Քաղաքացիական պատերազմի տարիներին ռազմական գործողությունների ընթացքում ստանձնել է զոհված ռուս հրամանատար Սերգեյ Խուդյակովի ջոկատի ղեկավարությունը և հետագայում հանդես է եկել նրա անուն-ազգանունով։ 1922 թվականին ավարտել է Թիֆլիսի հեծելազորային հրամանատարական դասընթացները, իսկ 1936 թվականին՝ Մոսկվայի Նիկոլայ Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան՝ անցնելով ծառայության ռազմաօդային ուժերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից Արմենակ Խանփերյանցը զբաղեցրել է Արևմտյան ռազմաճակատի ռազմաօդային ուժերի շտաբի պետի և հրամանատարի պաշտոնները՝ մասնակցելով Մոսկվայի պաշտպանության մարտերին։ Նրա նախաձեռնությամբ և մշակած նախագծով 1942 թվականին ռազմաճակատների ռազմաօդային ուժերի հիմքի վրա ստեղծվեցին օդային բանակները, ինչը զգալիորեն բարձրացրեց ավիացիայի կառավարման արդյունավետությունը։ Գլխավորելով Առաջին օդային բանակը և այնուհետև զբաղեցնելով Կարմիր բանակի ռազմաօդային ուժերի շտաբի պետի ու հրամանատարի տեղակալի պաշտոնները՝ նա համակարգել է ավիացիայի գործողությունները Կուրսկի ճակատամարտում, Դնեպրի գետանցման և Յասի-Քիշնևյ