Արա Դարզի

Արա Դարզի
Արա Դարզի

Հայկական ծագմամբ բրիտանացի վիրաբույժ, գիտնական, առողջապահական քաղաքականության մասնագետ և Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ՝ Դենհեմի բարոն Դարզի, ում լրիվ անուն-ազգանունն է Արա Վարդգեսի Դարզի։ Նա ծնվել է 1960 թվականի մայիսի 7-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ընտանիքում։ Տասնյոթ տարեկանում տեղափոխվել է Իռլանդիա՝ բարձրագույն բժշկական կրթություն ստանալու նպատակով։ Սովորել է Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջում՝ 1984 թվականին ստանալով բժշկության բակալավրի աստիճան, իսկ 1990 թվականին Դուբլինի Թրինիթի քոլեջում պաշտպանել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճանը։ Նույն թվականին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա՝ հաստատվելով Լոնդոնում։ Գիտական և կլինիկական գործունեության ընթացքում Արա Դարզին դարձել է նվազագույն ինվազիվ և ռոբոտացված վիրաբուժության առաջամարտիկներից մեկը՝ առաջինը Մեծ Բրիտանիայում իրականացնելով ռոբոտացված վիրահատություն։ Նա Լոնդոնի Կայսերական քոլեջի վիրաբուժության պրոֆեսոր է, զբաղեցնում է Փոլ Համլինի անվան վիրաբուժության ամբիոնի վարիչի և Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համատնօրենի պաշտոնները, ինչպես նաև հանդիսանում է խորհրդատու վիրաբույժ Կայսերական քոլեջի առողջապահական հիմնադրամում և Թագավորական Մարսդեն հիվանդանոցում։ Դարզին ավելի քան հազար հինգ հարյուր գիտական հրապարակումների հեղինակ է, Լոնդոնի թագավորական ընկերության, Բժշկական գիտությունների ակադեմիայի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Պետական և հասարակական կառավարման ոլորտում 2007 թվականին նրան շնորհվել է Դենհեմի բարոնի ց