Անդրանիկ Օզանյան

Անդրանիկ Օզանյան
Անդրանիկ Օզանյան

Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Տեղի Մուշեղյան դպրոցն ավարտելուց հետո նա աշխատել է հոր ատաղձագործական արհեստանոցում։ Երիտասարդ տարիքում Անդրանիկը զրկվել է մորից և կնոջից, ինչից հետո իրեն ամբողջությամբ նվիրել է հայ ժողովրդի ազատագրական պայքարին։ 1880-ական թվականների վերջին նա անդամագրվել է հնչակյան, ապա դաշնակցական կուսակցություններին և մեկնել Կոնստանդնուպոլիս, որտեղ զբաղվել է զենքի հայթայթմամբ, իսկ ավելի ուշ միացել է արևմտահայ հայդուկային շարժմանը։ Նրա ռազմական տաղանդն ու կազմակերպչական ձիրքը փայլուն կերպով դրսևորվել են Սասունի և Տարոնի ինքնապաշտպանական կռիվներում։ 1901 թվականին Անդրանիկի ղեկավարած Առաքելոց վանքի կռիվը, որտեղ մի քանի տասնյակ հայդուկներ դիմակայել են օսմանյան կանոնավոր բանակի հազարավոր զինվորների, նրան բերել է համազգային ճանաչում։ 1904 թվականին Սասունի ապստամբությունից հետո նա ստիպված է եղել անցնել Կովկաս, ապա մեկնել Եվրոպա։ Բալկանյան առաջին պատերազմի ժամանակ Անդրանիկը Գարեգին Նժդեհի հետ համատեղ կազմավորել է հայկական կամավորական վաշտ, որը բուլղարական բանակի կազմում կռվել է օսմանյան զորքերի դեմ և արժանացել պետական բարձր պարգևների։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Անդրանիկը նշանակվել է հայկական կամավորական առաջին ջոկատի հրամանատար։ Նրա գլխավորած ստորաբաժանումները կարևոր դեր են խաղացել Դիլմանի ճակատամարտում և Արևմտյան Հայաստանի տարածքների ազատագրման գործում։ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից հետո Զորավար Անդրանիկը ղեկավարել է Հայկական առանձին հարվածող զորամասը, որը պաշտպանել է Զանգ