Վահան Քարտաշյան՝ ամերիկահայ լոբբիստական գործունեության հիմնադիրը

Վահան Քարտաշյան՝ ամերիկահայ լոբբիստական գործունեության հիմնադիրը
Վահան Քարտաշյան՝ ամերիկահայ լոբբիստական գործունեության հիմնադիրը

Վահան Քարտաշյանը հայ իրավաբան և հասարակական գործիչ էր, ով գրեթե միայնակ ու սեփական միջոցներով դարձավ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության առաջին մեծ ձայնը Միացյալ Նահանգներում: Նա ծնվել է Կեսարիայում 1882 կամ 1883 թվականի դեկտեմբերի 1-ին: Նախնական կրթությունը ստացել է հայկական դպրոցում, 1890-1900 թվականներին սովորել է Կեսարիայի ֆրանսիական ճեմարանում, հետո երկու տարի՝ Թալասի ամերիկյան քոլեջում: 1902 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և 1904-1908 թվականներին իրավագիտություն է սովորել Յեյլի համալսարանում: Այդ տարիներին գրել է հարյուրավոր հոդվածներ և հրատարակել երկու գիրք, որոնցից մեկը Քսաներորդ դարի Օսմանյան կայսրությունն էր: 1909 թվականին ընդունվել է Նյու Յորքի իրավաբանների ընկերակցություն և սկսել մասնավոր պրակտիկա: Որոշ ժամանակ աշխատել է օսմանյան դեսպանությունում և հյուպատոսությունում որպես խորհրդատու, բայց երբ 1915 թվականին Ամերիկա հասան հայերի կոտորածների և աքսորների առաջին լուրերը, նա հրաժարվեց այդ կապերից և իրեն ամբողջությամբ նվիրեց հայկական գործին: 1915 թվականին Նյու Յորքում ստեղծված հայկական մամուլի գրասենյակի գործադիր տնօրենն էր և ամեն շաբաթ մեկնում էր Վաշինգտոն՝ հանդիպելու ազդեցիկ մարդկանց հետ: Երբ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը, նա իր ջանքերն ուղղեց ԱՄՆ-ի կողմից նոր պետության ճանաչմանը: 1918 թվականի վերջին և 1919 թվականի սկզբին հիմնեց Հայաստանի անկախության ամերիկյան հանձնաժողովը, որի ղեկավարը ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջերարդն էր, իսկ պատվավոր նախագահը՝ Չարլզ Էվանս Հյուզը: Հանձնաժողովի անդամների մեջ էին օրենսդիրներ, նախարարներ, դեսպաններ և քսանմեկ