Վահան Արծրունի

Կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ և ռոք արվեստագետ: Նրա ստեղծագործական գործունեությունն ընդգրկում է ակադեմիական, կամերային, սիմֆոնիկ, էլեկտրոնային և պրոգրեսիվ ռոք ժանրերը, ինչպես նաև հայ դասական պոեզիայի վրա հիմնված երաժշտական շարքերը: Ծնվել է հազար ինը հարյուր վաթսունհինգ թվականի դեկտեմբերի հինգին Երևանում: Նախնական կրթությունը ստացել է Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ տասնինը միջնակարգ դպրոցում: Այնուհետև ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ, որն ավարտել է հազար ինը հարյուր ութսունինը թվականին՝ ստանալով բժշկի մասնագիտություն: Բժշկական կրթությանը զուգահեռ զբաղվել է երաժշտությամբ, իսկ հազար ինը հարյուր իննսունմեկից իննսունհինգ թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնում: Երաժշտական գործունեության սկզբնական շրջանում հանդես է եկել Արթուր Մեսչյանի հետ, իսկ հազար ինը հարյուր իննսուներկու թվականին հիմնադրել է «Արծրունի» պրոգրեսիվ ռոք խումբը: Հազար ինը հարյուր իննսունչորսից իննսունյոթ թվականներին երգել է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ: Վահան Արծրունին հեղինակել է մի շարք երաժշտական ալբոմներ և նախագծեր, այդ թվում՝ «Կոմիտաս. Տասը հայտնություն» երգաշարը՝ ստեղծված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա, «Մաշտոց. Սրբազան մարգարիտներ» շարքը, ինչպես նաև «Գաղափարների գաղափար», «Անվերջ վերադարձ», «Հայկական ռոք», «Արմենիա», «Սիմֆոնիկ Արծրունի» և «Դուետ» նախագծերը: Բացի դրանից՝ նա գրել է կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններ, ինչպես նաև երաժշտություն գեղարվեստական ֆիլմերի և թատերակ