Սերգեյ Սմբատյան

Սերգեյ Սմբատյան
Սերգեյ Սմբատյան

Հայ դիրիժոր, ջութակահար, արվեստագիտության թեկնածու, Հայաստանի վաստակավոր արտիստ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ինչպես նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Նա ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում՝ կոմպոզիտոր, դաշնակահար և պետական-հասարակական գործիչ Արմեն Սմբատյանի ընտանիքում։ Չորս տարեկանից սկսել է ջութակ նվագել իր տատիկի՝ ջութակի ուսուցչուհի Տատյանա Հայրապետյանի ղեկավարությամբ, այնուհետև ուսանել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում։ Բարձրագույն երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ Զախար Բրոնի և Բագրատ Վարդանյանի դասարաններում, իսկ 2009 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Դիրիժորական արվեստն ուսանել է Յուրի Դավթյանի ղեկավարությամբ և կատարելագործել Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայում՝ սըր Քոլին Դևիսի մոտ։ Մասնագիտական դիրիժորական գործունեության կարևորագույն փուլը սկսվել է 2006 թվականին, երբ տասնութ տարեկանում Սերգեյ Սմբատյանը հիմնադրել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որը 2018 թվականին ստացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կարգավիճակ։ 2019 թվականի սեպտեմբերին նա նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, իսկ 2024-ից 2025 թվականներին զբաղեցրել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորի պաշտոնը։ Նա հիմնադրել և ղեկավարել է նաև մի շարք