Սերգեյ Խաչատրյան

Հայ ջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ և միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր։ Նա ծնվել է 1985 թվականի ապրիլի 5-ին Երևանում՝ երաժիշտների ընտանիքում։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանում՝ ուսանելով Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում։ 1993 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա, որտեղ շարունակել է երաժշտական կրթությունը Վյուրցբուրգում՝ պրոֆեսոր Գրիգորի Ժիսլինի մոտ, իսկ 1996 թվականից սովորել է Կարլսռուեի երաժշտության բարձրագույն դպրոցում՝ Յոզեֆ Ռիսինի ղեկավարությամբ։ Ինը տարեկանում առաջին անգամ որպես մենակատար հանդես է եկել նվագախմբի հետ Գերմանիայի Վիսբադեն քաղաքի Կուրհաուս համերգասրահում։ Միջազգային ճանաչում Սերգեյ Խաչատրյանը ձեռք է բերել պատանի հասակում՝ հաղթելով մի շարք խոշոր երաժշտական ստուգատեսներում։ 2000 թվականին նա առաջին մրցանակի է արժանացել Ֆրից Կրայսլերի անվան միջազգային մրցույթում, իսկ նույն տարում Հելսինկիում հաղթել է Յան Սիբելիուսի անվան ջութակահարների ութերորդ միջազգային մրցույթում՝ դառնալով այդ մրցույթի պատմության ամենաերիտասարդ հաղթողը։ 2005 թվականին Բրյուսելում արժանացել է Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային երաժշտական մրցույթի առաջին մրցանակին։ Այս հաջողությունները նրա առջև բացել են աշխարհի առաջատար համերգասրահների և նվագախմբերի դռները։ Իր համերգային գործունեության ընթացքում Սերգեյ Խաչատրյանը որպես մենակատար ելույթ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկ, Վիեննայի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Ամստերդամի Կոնցերտգեբաու և Փարիզի նվագախմբերի հետ։ Նա համագործակցել է